Գլխավոր ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՄԱՐԶՈՒՄ ԶՊՄԿ-ն մտադիր է դառնալ առաջատար լեռնահանքային ընկերություններից մեկն աշխարհում(տեսանյութ)

ԶՊՄԿ-ն մտադիր է դառնալ առաջատար լեռնահանքային ընկերություններից մեկն աշխարհում(տեսանյութ)

0

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) 2023-ին  Հայաստանի արդյունաբերության մեջ  ֆինանսական տեղեկության բացահայտման հետազոտություն է իրականացրել ՝կապված կլիմայի փոփոխության հետ։

Հայաստանի հանքարդյունաբերական հսկան միացել է  աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադիր են ամեն տարի չափել եւ կրճատել ածխաջրային հետքը։

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին՝ ԶՊՄԿ-ի   զարգացման թեմային նվիրված համաժողովում ասել է կոմբինատի գլխավոր տնօրեն, «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։

Արդեն  երկրորդ տարին է, ինչ ԶՊՄԿ-ն հրապարակում է հաշվետվություն՝ կայուն զարգացման մասին։ «Մեր թիմի հետեւողականությունն այս աշխատանքում եւս մեկ հաստատումն է այն բանի, որ մենք ձգտում ենք ապահովել ընկերության համապատասխանությունը կայուն զարգացման ընդունված չափորոշիչներին»,- հայտարարեց  Խուդոլիյը։

Նա վստահություն է հայտնել, որ փոխշահավետ համագործակցության ուղին Հայաստանի տնտեսական առաջընթացում ընկած է կոմբինատի գործունեության ոլորտներում պատասխանատու մոտեցման ներդրման մեջ։

Երկու տարվա ընթացքում թարմացվել է փոշու արտանետումների կառավարման տեխնիկան, իրականացվում է պոչամբարի կայունության բարելավման աշխատանք՝ արդի տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Առաջիկայում մտադիր են սկսել արեւային էներգիայի ներդրման նախագիծ՝ արտադրության կարիքների համար, սկզբում՝ 20 ՄՎտ հզորությամբ։ Դիտարկվում է նաեւ ավտոպարկի աստիճանական էլեկտրիֆիկացիայի նախագիծը։ Գլխավոր տնօրենի խոսքով սա  ածխաջրային հետքի նվազեցման ռազմավարական պլանի մի մասն է։

«Մենք մտադիր ենք դառնալ առաջատար լեռնահանքային ընկերություններից մեկն աշխարհում, որը կապացուցի, որ արդեն այժմ հնարավոր է համատեղել կայուն զարգացումը եւ լեռնահանքային արդյունաբերությունը։ Բայց կայուն զարգացումը միայն բնապահպանությունը չէ։ Սոցիալական առումով կոմբինատը նախկինի պես ձգտում է դառնալ դրական փոփոխությունների կատալիզատոր մերձակա համայնքներում։ Կայուն զարգացումը մշտական պարտավորություն է մշտապես փոփոխվող նպատակներով, եւ դա ամենօրյա աշխատանք է»,- նշել է Ռոման Խուդոլիյը։

Տեսանյութը՝ News.am-ի

Մեկնաբանել