Այսօր ԱԺ-ն հատուկ նիստ է գումարել։ Օրակարգում վարչապետի ընտրության հարցն է։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, որպես վարչապետի թեկնածու ներկայացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ պատգամավորների մեկ երրորդի առաջարկով։ Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը՝ խորհրդարանն արձակելու նպտակով։
ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ելույթում կանդրադառնա այն խորքային բարեփոխումներին, որն իրականացրել է Կառավարությունը։
Փաշինյանի խոսքով ՀՀ-ում իրականացվել են բարեփոխումներ սկսած տնտեսությունից մինչև արդարադատություն, վերջացրած բնապահպանությամբ։
Վարչապետի պաշտոնակատարն իր ելույթում նշեց՝ շուրջ 500 միլիոն դոլար Կառավարությունը երեք տարիների ընթացքում վերադարձրել է բիզնեսին։ Փաշինյանը նշեց, սա Կառավարության ձեռքբերումներից մեկն է՝ ուղղված տնտեսությանը։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



