Գլխավոր Եղանակ Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև...

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ

0

ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները: Ըստ այդմ, մայիսի 15-16-ի կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 19-ից 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 15-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-ին կեսօրից հետո, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Մայիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մեկնաբանել