Մայիսի 19-ից 21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների դեպքերի վերաբերյալ: Դրանք ընդգրկել են մոտ 200 քմ և ավելի տարածք:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Մասնավորապես, հրդեհներ են բռնկվել Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 3000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 4000 քմ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ 200 քմ, Օշական գյուղում՝ 300 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 2000 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1.1 հա:




