Գլխավոր Без рубрики Ռուս խաղաղապահները 80 հայ ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր

Ռուս խաղաղապահները 80 հայ ուխտավորի ուղեկցել են Ամարասի վանական համալիր

0

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները կիրակի օրը ապահովել են 80 ուխտավորների խմբի՝ Ամարասի քրիստոնեական վանք այցելության անվտանգությունը: Մարդիկ վանք են ժամանել  Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ խաղաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղղությամբ:

Հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջապես հարևանությամբ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ամեն շաբաթ  ապահովում են սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը:

Մեկնաբանել