ԴիլՏեքս DilTex ДилТекс կարի արտադրամասի հումքը տեղական է և բնական: Դիլիջանում կարի արտադրամասը արդեն մեկ տարի է անկողնային պարագաներ, մանկական հագուստ է արտադրում։
Հիմնադիրները 2 տարի առաջ վերադարձան Ռուսաստանից ու որոշեցին վերականգնել ընտանեկան կարի արտադրամասը։ 7 դերձակ ունեն, սպառման ծավալների մեծացմանը զուգահեռ պատրաստվում են նոր աշխատատեղեր բացել։




