Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Առնվազն 17 համայնքում կարկտահարություն է եղել, վնասվել են մշակաբույսերը

Առնվազն 17 համայնքում կարկտահարություն է եղել, վնասվել են մշակաբույսերը

0

Երեկ հանրապետությունում գրանցված ուժգին քամին, որոշ մարզերում էլ տեղացած կարկուտը վնասներ են պատճառել մի շարք համայնքների: Արտակարգ իրավիճակների նախարարությունը երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի ավերածություններ են տեղի ունեցել ինչպես Երևանի մի քանի փողոցներում, այնպես էլ Արարատի և Արմավիրի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ նշելով, որ քամու հետևանքով վնասվել են տանիքների կառուցատարրեր, ծառի ճյուղեր, էլեկտրական լարեր: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:

Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց՝ կարկտահարության հետևանքով վնասներ են կրել մարզի 17 համայնք:

«Մշակաբույսերը, ծառերը կարկուտի հետևանքով վնասվել են, հիմա համայնքների ղեկավարների և համայնքայն հանձնաժողովները ակտավորում են վնասները, այսինքն՝ ըստ մշակաբույսերի, ըստ հողի օգտագործման: Այդ ակտերը ներկայացվելու են մարզային հանձնաժողովներ, որտեղ էլ տվյալները ամփոփելուց հետո ուղարկվելու են Կառավարություն»,- ասաց վարչության պետը:

Ըստ Այվազյանի՝ հիմա վնասների ուսումնասիրման փուլն է, դրանից հետո միայն պարզ կլինի, թե որ համայնքն է կրել ամենից շատ վնասը: «Մարդիկ պետք է ապահովագրեին իրենց մշակաբույսերը, ինչը չեն արել, բայց միևնույն է մենք արձանագրում ենք վնասները»,- ասաց նա:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել