SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ ու դետեկտիվ ժանր հիշեցնող դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել անձի առևանգման համար մարտի 20-ից դատարանի որոշմամբ կալանավորված Գ. Մ-ն։
Վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկը, դրսևորելով մարդասիրական մոտեցում, երբ կալանավորված կամ ձերբակալված անձն առողջական խնդիրների համար գանգատ է ներկայացնում, ապա քրեակատարողական ծառայության աշխատակիցները ոչ միայն տեղում անհրաժեշտ բժշկական օգնություն են ցուցաբերում, այլ նաև, եթե լինում է կարիք, կալանավորված կամ ձերբակալված անձին տեղափոխում են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




