Երկար սպասված ուրախալի իրադարձություն մանուկների համար Վայք քաղաքում։ Այսօր Վայքում տեղի ունեցավ մանկական ժամանցի այգու՝ Կասկադի բացումը։ Այն վերակառուցվել է Վայքի բնակիչ Լևոն Պետրոսյանի նախաձեռնությամբ։ Կասկադի վեր խոյացող հարթակները խորհրդանշում են մեր եռագույն դրոշը, իսկ հարմարավետ և գեղեցիկ լուծումներով դեկորացիաները, պաղպաղակի և այլ քաղցրավենիքների տաղավարները էլ ավելի հաճելի կդարձնեն մանուկների ժամանցը։
Կասկադի հանդիսավոր բացմանը ներկա էին բազմաթիվ վայքեցիներ և հյուրեր, երեխաների համար կազմակերպվել էր հյուրասիրություն և հետաքրքիր խաղեր։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Վայք համայնքի ղեկավարի տեղակալ Վիգեն Գասպարյանը ՝ մաղթելով մանուկներին խաղաղ և անհոգ մանկություն։







