Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում՝ «Ալեքս» սուպերմարկետի դիմաց, բախվել են Վանաձորի բնակիչ՝ 45-ամյա Յուրա Կոտոյանի վարած Fiat մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ՝ 24-ամյա Մամիկոն Խաչատրյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Յու. Կոտոյանի ուղևոր՝ Վանաձորի բնակիչ, 14-ամյա Ջ. Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




