Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Հարգելի՛ քաղաքացիներ, սյունեցիներ, վայոցձորցիներ, հետևեք պաշտոնական տեղեկատվությանը, համոզված եղեք, որ այն օբյեկտիվ...

Հարգելի՛ քաղաքացիներ, սյունեցիներ, վայոցձորցիներ, հետևեք պաշտոնական տեղեկատվությանը, համոզված եղեք, որ այն օբյեկտիվ է և ճշմարիտ․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

0

Հարգելի՛ քաղաքացիներ, սյունեցիներ, վայոցձորցիներ, այսօր ամբողջ ուշադրությունը սևեռված է Սյունիքի և սահմանամերձ գոտիների վրա, խնդրում եմ, ուշադի՛ր եղեք ապատեղեկատվությանը, հետևեք պաշտոնական տեղեկատվությանը։ Համոզված եղեք, որ այն օբյեկտիվ է և ճշմարիտ։ Այս մասին  ԱԺ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Կարծում եմ՝ այսօր մեր ազգային անվտանգությանն սպառնացող թիվ մեկ խնդիրներից է տեղեկատվական անվտանգությունը։ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին, վերջինս ընտրությունն իրականացնում է իր ներքին համոզմունքների և կողմնորոշումների հիման վրա։ Այսօր տեղեկատվական դաշտի մի մեծ մասն ուղղված է մեր ժողովրդին, քաղաքացուն ապատեղեկատվություն տալուն, կեղծ լուրեր տրամադրելուն, ապակողմնորոշելուն»,- ասաց նա՝ նշելով, թե արդյունքում քաղաքացին ապակողմնորոշված է, ճիշտ տեղեկացված չէ։

«Սա ազգային անվտանգության լուրջ հարց է, սխալ տեղեկացված քաղաքացին չի կարող ճիշտ ընտրություն անել։ Եթե մի բառով նկարագրենք տեղեկատվական դաշտը, կարելի է ասել՝ այն ՀՀ-ում ամբողջությամբ այլասերված է։ Երբևէ այսքան թշնամի մխրճված չի եղել ՀՀ ներքաղաքական կյանքում»,-ասաց նա։

Մանրամասները՝ Tert.am -ի տեսանյութում։

Մեկնաբանել