Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ճապոնիայի նորանշանակ դեսպանի այցը` Սպիտակ քաղաք

Ճապոնիայի նորանշանակ դեսպանի այցը` Սպիտակ քաղաք

0
Այսօր Սպիտակում էր ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին: Նորանշանակ դեսպանին դիմավորեց Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը՝ շնորհավորելով պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Գագիկ Սահակյանը շնորհակալություն հայտնեց նորանշանակ դեսպանին՝ այցելության համար, իսկ Ճապոնիայի դեսպանն էլ հայտնեց իր երախտագիտությունը՝ բարեկամական վերաբերմունքի և Արևելյան Ճապոնիայի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված եզակի խաչքարի տեղադրման համար:
Այնուհետև Ճապոնիայի դեսպանը, Սպիտակ համայնքի ղեկավարը և պաշտոնատար այլ անձինք հուշարձանների պուրակում ծաղիկներ խոնարհեցին Սպիտակի երկրաշարժի, Արևելյան Ճապոնիայի ցունամիի և Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի խաչքարներիին:

Մեկնաբանել