Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Սեւան համայնքի Գոմաձոր թաղամասում կբացվի բուժկետ

Սեւան համայնքի Գոմաձոր թաղամասում կբացվի բուժկետ

0

Սեւան համայնքի Գոմաձոր թաղամասի ակումբի շենքում կբացվի եւ կգործի բուժկետ։ Ինչպես  տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, այս պահին շուրջ 30 տարի չգործող շենքի մի հատվածում ընթանում են շինարարական աշխատաքններ։ Այս մասին հայտնում է`shamshyan.com-ը:

Ծրագիրն իրականացվում է 1 «Սեւան-Գրենոբլ» համագործակցության առողջապահական ծրագրերի շրջանակներում, որի օպերատորն է «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիան: Առողջապահական ծրագրերի իրականացման եւ այդ ոլորտում կարիքների գնահատման ժամանակ համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի կողմից, որպես առաջնահերթություն, նշվել է Գոմաձոր թաղամասում բուժկետ ունենալու անհրաժեշտությունը:

Նշված առաջնահերթությունն արդեն դարձել է կոնկրետ ծրագիր, որի շնորհիվ նախ`հիմնանորոգվում են տասնամյակներով չգործարկվող ակումբի շենքի տանիքը, շենքի`բուժկետին հատկացված տարածքը, ապա` Գոմաձորի բնակիչները շուտով կարող են օգտվել բուժկետի ծառայություններից` ստանալով 1-ին օգնություն: Նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերին նույն ծրագրի շրջանակում իր դռները բացեց Սեւան համայնքի Գագարին գյուղի բուժամբուլատորիան` հիմնանորոգված եւ կահավորված վիճակում: Գագարինում առողջապահական ուղղվածության 1-ին ծրագիրն էլ իրողություն դարձավ մանկապարտեզում, որտեղ «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության կողմից վերանորոգվեց եւ կահավորվեց Գագարինի մանկապարտեզի բուժկետը:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել