Գլխավոր ԵՐԵւԱՆ Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորն ու համայնքային ոստիկանը դանակահարվել ու...

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորն ու համայնքային ոստիկանը դանակահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց

0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 30 րոպե անց, դարձյալ «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ  «աջ դաստակի առաջին մատի կտրած վերք» ախտորոշմամբ  ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել իրեց մոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝  Երևանի բնակիչներ, 25-ամյա Հարություն Դոլմազյանը և 30-ամյա Արթուր Անդրայանը:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել