SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 26-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնականի բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 36-ամյա Գևորգ Առուշանյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 24-ին Նորք Մարաշ վարչական շրջանի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 61-ամյա Լավրենտի Առուշանյանին հրազենային վնասվածք պատճառելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Գ. Առուշանյանը վիրավոր Լ. Առուշանյանի եղբոր որդին է, ով էլ ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումններ՝ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




