Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Եղել է աշխատանքային անհամաձայնություն՝ մարզում կադրային քաղաքականության հետ կապված. Կոտայքի նախկին մարզպետ

Եղել է աշխատանքային անհամաձայնություն՝ մարզում կադրային քաղաքականության հետ կապված. Կոտայքի նախկին մարզպետ

0

Պետական պաշտոնն այդպիսի բնավորություն ունի՝ մի օր նշանակում են, մի օր էլ կարող են ազատել: ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետի պաշտոնից այսօր ազատված Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով իր ազատման պատճառներին:

«Այո, ես եմ դիմում ներկայացրել դեռեւս մայիսի 10-ին: Եղել է աշխատանքային անհամաձայնություն՝ մարզում կադրային քաղաքականության հետ կապված: Ինձ իմ վերադասի կողմից առաջարկվել է տվյալ նշանակման հետ մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել եւ ես ընդամենը պահել եմ իմ սկզբունքայնությունը»,- ասաց Մեսրոպյանը:

Նախկին մարզպետն ասաց՝ քանի որ նախընտրական շրջան է ավելորդ քաղաքական շահարկումներից խուսափելու համար հավելյալ բան չեմ ասի: Եթե ընտրություններից հետո՝ ցանկություն լինի՝ կմանրամասնի:

Հարցին՝ Սուրեն Պապիկյանի հե՞տ է անհամաձայնություն եղել, Մեսրոպյանը դրական պատասխանեց՝ հավելելով, որ այդ թվում նաեւ Պապիկյանի:

Մեկնաբանել