Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Ոնց գիտենք, այդպես է. Սեւ լճի հատվածում 100 հոգի կլինեն». Սյունիքի մարզպետ...

«Ոնց գիտենք, այդպես է. Սեւ լճի հատվածում 100 հոգի կլինեն». Սյունիքի մարզպետ (վիդեո)

0

Ոնց գիտենք, այդպես է: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչ իրավիճակ է Սյունիքում:

«Եկել են, պետական սահմանը խախտել են, նստած են նշված տեղերում: 4 պոստ է իրենց մոտ, 4 պոստ էլ մերն է: Ամեն պոստում թող լինի 25 մարդ: Ընդհանուր 100 հոգի կլինեն: Ես Սեւ լճի հատվածում եմ ասում»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք  հրաման կա՞ գերի չվերցնել ադրբեջանցիներին, Սյունիքի մարզպետը խնդրեց հարցն ուղղել բանակի հրամանատարությանը:

Մարզպետը նաեւ հավելեց, որ կրակոցներ չկան. «Եվ հակառակորդը, եւ մենք նստած ենք նշված հատվածներում»:

Տեսանյութը`News.am-ի:

Մեկնաբանել