Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Գերեվարվածի քեռին դիմեց Փաշինյանին՝ երբ են բաց թողնելու գերիներին

Գերեվարվածի քեռին դիմեց Փաշինյանին՝ երբ են բաց թողնելու գերիներին

0

Սա մեր սուվերեն տարածքն է և միանշանակ է, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան մեր տարածքից:

Այսօր Գեղարքունիք մարզի, Կութ համայնքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի խոսքով՝ պետք է ձևավորվի հստակ միջազգային պահանջ.

«Այսօր ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Հնդկաստանը և այլ երկրներ ընդունում են, որ սա մեր տարածքն է, և, որ  Ադրբեջանը պետք է դուրս գա այս տարածքից: Եվրամիության խորհրդարանն ընդունեց բանաձև, որտեղ այս փաստը հստակ արձանագրեց, ՌԴ-ն հստակ ընդունեց, որ սա մեր տարածքն է: Մենք պետք է մեր հաստատակամ, ոչ նյարդային քայլերով հասնենք նրան, որ ադրբեջանցիները դուրս գան մեր տարածքից»,-նշեց Փաշինյանը:

Քաղաքացիների մեկը, ով Նիկոլ Փաշինյանին ներկայացավ որպես գերեվարված զինվորներից մեկի քեռի, հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատարին, թե ե՞րբ են բաց թողնելու գերիներին:

Փաշինյանն էլ պատասխանեց՝ այս հարցի մասին չի կարող խոսել տեսախցիկների առաջ:

Գյուղացիներից մեկն էլ վարչապետի պաշտոնակատարին պատմեց, որ ադրբեջանցի զինվորները մոտեցել են իրենց գյուղի հովիվին, ասել՝ փախիր այստեղից.

«Մեր գյուղը հիմնականում ապրում է անասնապահությամբ և հիմա գյուղը գտնվում է վատ վիճակում է: Թուրքը գյուղի արոտավայրերի 50 տոկոսը գրավել է»: Ինչից հետո գյուղացիները Նիկոլ Փաշինյանին ցույց տվեցին իրենց արոտավայրերը՝ ասելով, որ ցանք են իրականացրել, սակայն հույս չունեն, որ կկարողանան բերքը հավաքել:

Գյուղացիների հետ քննարկումից հետո, Փաշինյանը տեղեկացրեց, որ կորպուսի հրամանատարի հետ քննարկում է ունենալու, հետո կրկին կհանդիպի բնակիչներին:

Մեկնաբանել