Այս օրերին Գավառի մարզադպրոցում շինարարական ակտիվ եռուզեռ է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նախաձեռնությունը Վահան եւ Ռուբեն Ափրոյան եղբայրներինն է, քանի որ իրենց հոր՝Գրիշա Ափրոյանի անմիջական եւ հետեւողական մասնակցությամբ է նախորդ դարի 60-ական թվականներին հիմնադրվել ու կայացել Գավառի մարզադպրոցը։
Մայիսի 31-ի դրությամբ արդեն հիմնանորոգվել եւ կահավորվել է երկրորդ հարկի դահլիճը, որտեղ կազմակերպվում են կարատեի, ըմբշամարտի եւ բռնցքամարտի պարապմունքները: Մնացած հատվածներում աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են։ Մարզադպրոցի աշխատակիցներն ու մարզիկները առանձնահատուկ ոգեւորությամբ են սպասում մեծ դահլիճի հիմնանորոգման ավարտին. այստեղ անցկացվում են ֆուտբոլի, վոլեյբոլի պարապմունքները, ինչպես նաեւ մազական բոլոր միջոցառումները:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



