Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:
Հիշեցնենք, հենց այս մասնաճյուղի նկուղային հարկի 2 սենյակներում էին հայտնաբերվել զոհված զինծառայողների աճյուններն ու մասունքները՝ պարկերի մեջ, ուղղակիորեն գետնին դրված, ոչ թե սառնարանային հատուկ պայմաններում: Տեսանյութը նկարահանել էին անհետ կորած զինծառայողների հարազատներն ու հրապարակել սոցցանցերում, ինչից հետո մեծ աղմուկ էր բարձրացել:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



