Նախագծին կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ, ձեռնպահ չկար:
Այս փոփոխություններով թույլատրվում են արտադրական կանեփի արտադրությունը, օրինական շրջանառությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը:
Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանալու են լիցենզավորման գործունեության տեսակ: Նախատեսված է, որ արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը կամ մեծածախ առևտուրը քվոտավորվելու են:




