Գլխավոր Մարզեր ՇԻՐԱԿ «Շիրակ» օդանավակայանի աշխատանքները կդադարեցվեն հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը

«Շիրակ» օդանավակայանի աշխատանքները կդադարեցվեն հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը

0

«Շիրակ» օդանավակայանի աշխատանքները ժամանակավորապես կդադարեցվեն: Այս մասին պաշտոնապես հայտարարել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։.

«Գյումրու «Շիրակ» օդանավակայանում սույն թվականի հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում: Նշենք, որ օդանավակայանի վազքուղին վերջին անգամ կապիտալ նորոգվել էր 2007թ.-ին:

Շինարարական աշխատանքների ընթացքում ժամանակավորապես կդադարեցվեն օդանավակայանի աշխատանքները, որի մասին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջների համաձայն՝ նախապես տեղեկացվել է համապատասխան ավիացիոն մարմիններին:

Մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե Գյումրու «Շիրակ» օդանավակայանում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որպեսզի օդանավակայանը ծառայի նաեւ ռազմական օդանավերի համար, ցանկանում ենք նշել, որ օդանավակայանի աերոդրոմը համարվել եւ շարունակում է համարվել համատեղ բազավորման աերոդրոմ ՀՀ քաղաքացիական ավիացիայի եւ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռների եւ ուղղաթիռների համար:

Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից եւ երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է օդանավակայանի ֆեյսբուքյան էջում

Մեկնաբանել