Մարտունու դիահերձարանում նույնպես պահվում են զինվորների մարմիններ ու մասունքներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու դիահերձարանի պաթոլոգ-անատոմ Արտաշ Խաչատրյանը։
«Բոլորը ԴՆԹ-արված են, նմուշառումներն արված են, փորձաքննությունն անցկացված են, պահվում են սառնարանային պայմաններում»,- նշեց նա։
Արտաշ Խաչատրյանը չցանկացավ մարմինների թիվը նշել։
«Տարբեր ժամանակներում են բերվել, պատերազմի օրերից մինչեւ հիմա։ Նույնականացվում եւ հանձնվում է ծնողներերին։ Օրինակ՝ այսօր արդեն 3 հատ գնացել է նույնականացված։ Ամեն օր այդ թիվն աճում է, շատ մեծ թիվ կազմում են նույնականացված դիակները»,- ասաց նա։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:


