Գլխավոր ԵՐԵւԱՆ Գողության մեղադրանքով 18-ամյա աղջիկ է բերման ենթարկվել (տեսանյութ)

Գողության մեղադրանքով 18-ամյա աղջիկ է բերման ենթարկվել (տեսանյութ)

0

Մայիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակներից մեկի դրամարկղից մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գողություն էին արել։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանները օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ են ստացել, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Շերամի փողոցի 18-ամյա մի բնակչուհի:

Կասկածվողը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Մեկնաբանել