Մինչ օրս 3500-ից ավել դիակի և դիակի մասունքների փորձաքննություն է կատարվել մեր հիմնարկի կողմից։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզային բաժնի վարիչ, դատաբժշկական փորձագետ Արմեն Գևորգյանը։ Այս մասին հայտնում է`Tert.am-ը:
«Իմ կարծիքով՝ մեր մասնագիտական բարձր որակավորման և պատասխանատվության արդյունքում մենք կարողացանք իրականացնել բարդագույն փորձաքննություններ, որովհետև զինվորների փորձաքննությունները սովորական չէին․ դրանք ամբողջովին մասնատված, նեխային կազմափոխման ենթարկված դիակներ էին, որոնց փորձաքննությունը պահանջում էր թե՛ մասնագիտական, թե՛ բարոյահոգեբանական ուժերի գերագույն լարում»,-ասաց նա։
Դատաբժիշկն ընդգծեց՝ պատերազմական իրավիճակը նախատեսում է ոչ ստանդարտ աշխատելաոճ ցանկացած բնագավառի համար։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




