Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերվել է 1 տասնյակից ավելի չպայթած զինամթերք

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում հայտնաբերվել է 1 տասնյակից ավելի չպայթած զինամթերք

0

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։

Կենտրոնից հայտնում են, որ մայիսին կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 հատ КОБЭ տեսակի կասետային չպայթած ենթազինամթերք, 4 հատ ԲՄ-21 (БМ-21) «Գրադ» և 1 հատ ԴՇԿ (ДШК) փամփուշտ։ Հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է:

Չպայթած զինամթերք հայտանաբերելու և ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

Մեկնաբանել