Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Սպանություն՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում. (ՖՈՏՈ)

Սպանություն՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում. (ՖՈՏՈ)

0

Երեկ՝ հունիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքեր, արյունահոսություն, հեմոռագիկ շոկ՝ չորրորդ աստիճան, զարկերակային ճնշումը՝ չորոշվող, գիտակցության բացակայություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վիրահատարանում. վիրասեղանի վրա մահացել է։

Shamshyan.com -ի  փոխանցմամբ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Սարո Ռոստոմյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Սահակ Գրիգորյանը, նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը։ Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 41-ամյա Սուրեն Դավթյանն էր։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել