Հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 96 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 224.000-ի, որից 215.655-ն` առողջացած, 4.491-ը` մահվան ելքով:
Երեկվա դրությամբ առողջացել է 122, նահացել՝ 1 մարդ: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2760 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1.138.719 թեստավորում:
Երեկ կատարվել է 3814 թեստավորում: Տվյալները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը:




