Գլխավոր ԵՐԵւԱՆ Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Հայաստանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները

0

Հայաստանում այսօր՝ հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են:

Ընտրական կարգի համաձայն, ժամը 8:00-ից ՀՀ ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրական տեղամասերը:

Ընտրություններին մասնակցելու է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալի` Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 անձ։

Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։ Գործընթացը լուսաբանելու համար հավատարմագրվել է օտարերկրյա 49 և տեղական 68 լրատվամիջոց։

Դիտորդական առաքելություն կիրականացնի միջազգային 8 և տեղական 19 կազմակերպություն։

Այս ընտրությունները Հայաստանի Ազգային Ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններն են:  Այն նախատեսված էր անցակացնել 2023 թվականի դեկտեմբերի 9-ին, սակայն ավելի վաղ նշանակվեց՝ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմից հետո Հայաստանում տևական քաղաքական ճգնաժամի պատճառով:

Մայիսի 10-ին խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի յոթերորդ Ազգային ժողովը լուծարվեց օրենքի ուժով։

Ընտրություններով Ազգային ժողովը կձևավորվի պարզ համամասնական ընտրական համակարգով:

Մեկնաբանել