Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «ՎԱԶ 21099»-ը բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին և...

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «ՎԱԶ 21099»-ը բախվել է կամրջի բետոնե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրավորները տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն. ՖՈՏՈ

0

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։20-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։ Shamshyan.com -ի փոխանցմամբ  հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Կարեն Ավետիսյանը, 21-ամյա Շահեն Մանուկյանը և 56-ամյա Գագիկ Մնեյանը։

ՈստիկանությաՆ Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված անձինք ավտովթարի են ենթարկվել Կոտայքի մարզի վարչական տարածքում և այդ տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Հրազդանի բաժին։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել