Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Կասկադյորական ավտովթար՝ Արարատի մարզում. 46-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է «Ազատ» գետի վրա...

Կասկադյորական ավտովթար՝ Արարատի մարզում. 46-ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է «Ազատ» գետի վրա կառուցված կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և հայտնվել «Ազատ» գետում. կան վիրավորներ. ՖՈՏՈ

0

Երեկ՝ հունիսի 20-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Արամայիս Հ-ն իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Ազատավան-Բուրաստան գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Ազատ» գետի վրա կառուցված կամրջի մետաղյա արգելապատնեշներին, կոտրել այն և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել գետի մեջ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ  օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ վարորդ Արամայիս Հ-ն ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 14-ամյա Էրիկ Զ-ն, 67-ամյա Ռաֆիկ Ա-ն դուրս են բերվել գետից և տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել