Երեկ՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:55-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Արգավանդ գյուղի բժշկական կենտրոնի մոտ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի: Shamshyan.com-ի փոխանցմամբ նշված վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ: Ոստիկանները Mercedes մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Նորիկ Մ.-ի դին:
Ըստ դատաբժշկի՝ դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:


