Երեկ՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Գյուղ ավտոճանապարհին բախվել են Կապուտան գյուղի բնակիչ՝ 53-ամյա Արամ Ք-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 67-ամյա Գուրգեն Զ-ի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com -ի վթարի հետևանքով «06»-ի ուղևորներ՝ Կապուտան գյուղի բնակիչներ, 31-ամյա Վահագն Բ-ն, 23-ամյա Մխիթար Հ-ն և 27-ամյա Վաչագան Հ-ն մարմնական վնասվածներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



