Երեկ՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Աբովյան-Արամուս ավտոճանապարհի՝ Մայակովսկի գյուղի վարչական տարածքում բախվել են 29-ամյա Խաչիկ Սարգսյանի վարած ՎԱԶ 21124 մակնիշի և 31-ամյա Գուրգեն Մարտիրոսյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ բախման հետևանքով ՎԱԶ-ը գլխիվայր շրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:



