Գլխավոր ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ-2021 Քրեական հետապնդում է հարուցվել 47 անձի նկատմամբ, կալանավորված է 6 թեկնածու. ՀՀ...

Քրեական հետապնդում է հարուցվել 47 անձի նկատմամբ, կալանավորված է 6 թեկնածու. ՀՀ դատախազությունն ամփոփել է ընտրական օրը

0
Բոլոր 6 թեկնածուների, ինչպես նաև քրեական գործերով որպես մեղադրյալ ընդգրկված ևս 11 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հարուցված քրեական գործերով շարունակվում են քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական բազմածավալ միջոցառումները՝ հանցավոր դրսևորումներումներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հանցագործությունները լիարժեք բացահայտելու ուղղությամբ:

Բացի այդ, առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ հաղորդումների, ահազանգերի հիման վրա շարունակվում է քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման գործընթացը: Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազությունն առաջիկայում ևս պարբերաբար կներկայացնի քրեական վարույթների շրջանակներում իրավապահ մարմինների աշխատանքների արդյունքները»:

Մեկնաբանել