Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի գործով

Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի գործով

0

Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել, 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու պահանջ։ Սակայն համայնքապետը հրաժարվել էր կատարել պահանջը, ինչի պատճառով նրան ծեծի էին ենթարկել: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, սակայն, հերքել էր այդ լուրերը:

Դատախազությունից հայտնել են նաև, որ այս քրեական գործով այլ կարգավիճակ ունեցող անձինք չկան:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել