Գլխավոր Հասարակություն Շատ կարեւոր է ունենալ ժողովրդի վստահությունը, եւ Դուք այն ունեք. Պուտինը՝ ...

Շատ կարեւոր է ունենալ ժողովրդի վստահությունը, եւ Դուք այն ունեք. Պուտինը՝ Փաշինյանին

0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շնորհավորեց նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Կարծում եմ՝ դա կարեւոր է բոլորի, նախ եւ առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով:

Շատ կարեւոր է ունենալ ժողովրդի վստահությունը, եւ Դուք այն ունեք: Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Իրականում դա ամենակարեւորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարեւոր պայմանն է հետագա զարգացման:

Ուստի անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ դրա առթիվ: Հուսով եմ՝ այսօր կկարողանանք պաշտոնական եւ ոչ պաշտոնական՝ աշխատանքային ճաշի շուրջ խոսել բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերջին շրջանում մանրամասն քննարկել ենք եւ որոնք մեր լուծման կարիքն ունեն»,-  ասաց ՌԴ նախագահ Պուտինը:

Մեկնաբանել