Հուլիսի 8-ի առավոտվանից, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ավտոմեքենայում եւ բնակարանում խուզարկություն են իրականացրել։ Ըստ նրա փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի, որ այս պահին ԱԱԾ-ն Երևան է տեղափոխում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։
Ըստ Aravot.am-ի աղբյուրների, բացի Քաջարանի համայնքի ղեկավարի տունը խուզարկելուց, խուզարկություններ են իրականացվում նաեւ Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձնանց տներում։ Մասնավորապես խուզարկել են Քաջարանի նախկին փոխքաղաքապետ Արա Դավթյանի բնակարանը, որը ներկայումս կոմբինատում է աշխատում։
Նույն աղբյուրի տեղեկություններով, բերման է ենթարկվել կոմբինատի իրավաբանապայմանագրային բաժնի պետ Արա Ղոնյանը։




