Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը, գիտակցության չգալով, մահացել է. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդը, գիտակցության չգալով, մահացել է. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

0
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 9-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է 50-ամյա Յուրա Ֆահրադյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 4-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ տեղքւմ հետաքննական աշխատանքները ղեկավարած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել