Հուլիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 226.285-ի, որից 217.587-ն` առողջացած, 4.542-ը` մահվան ելքով: Երեկվա դրությամբ առողջացել է 97, մահացել՝ 2 մարդ:
Ըստ Առողջապահության նախարարության, նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1106 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3.050 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1.230.065 թեստավորում: Երեկ կատարվել է 5.553 թեստավորում:




