Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն այսօր ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստի ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական կտա վարչապետի պաշտոնակատարի կողմից ընտրության օրվան նախորդող «լռության օրը» կատարված հայտարարությանը եւ նշվածի հետ կապված ինչ գործողություններ է կատարել ԿԸՀ-ն: Այս մասին հայտնում է`armtimes.com-ը:
«Մենք դա դիտել էինք որպես լռության օրվա կանոնի խախտում, կիրառել էինք նախազգուշացում, հետագայում դատարանը ոչ իրավաչափ համարեց մեր դիրքորոշումը»,- արձագանքեց Մուկուչյանը:
Հիշեցնենք, Փաշինյանը «լռության օրը» ուղիղ եթեր էր մտել, բոլորին կոչ արել հունիսի 20-ին գնալ տեղամասեր, կատարել իրենց ընտրությունը՝ շեշտելով դրա կարեւորությունը:
ԿԸՀ-ն այս հայտարարության համար Փաշինյանին նախազգուշացում էր արել՝ նրա հայտարարությունը համարելով լռության օրվա խախտում: Փաշինյանը ԿԸՀ որոշումը բողոքարկել էր եւ շահել դատը:
Խունդկարյանն այսօր Մուկուչյանին հիշեցրեց, որ դատարանը ԿԸՀ որոշումը անվավեր է ճանաչել, քանի որ որոշման մեջ նշված քարոզչություն արտահայտւթյունը պատճառաբանված չի եղել ԿԸՀ կողմից:
«Ախր հիմա եթե ասեմ, պետք է ասեք դատական ակտն եմ էլի գնահատում»,- արձագանքեց ԿԸՀ նախագահը՝ հավելելով. «Այն մասով, ինչ մասով Ընտրական օրենսգրքում եղել է կանոնակարգված, մեր կարծիքով լիարժեք պատասխան է տրվել դրան: Որովհետեւ վկայակոչված իրավանորմը, որի վրա վկայակոչում է արվել, գործողության մեջ պետք է լիներ 2022-ի հունվարի 1-ից»:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




