Գլխավոր ԵՐԵւԱՆ Երևանում «Մերսեդես»-ի վարորդը Հրազդան տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

Երևանում «Մերսեդես»-ի վարորդը Հրազդան տոնավաճառի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

0

Երեկ՝ հուլիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աթենքի փողոցում՝ Հրազդան տոնավաճառի դիմաց, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին տեղափոխել են  թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունն ու հետաքննական բաժանմունքը պարզում  են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել