Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը 2 ամսով կալանավորվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խոստանալով դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները ներկայացնել քիչ ավելի ուշ։
Մխիթար Զաքարյանըձերբակալվել էր երեկ:
Զաքարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք):
Հիշեցնենք, որ Մեղրիի համայնքապետը հրաժարական է տվել հուլիսի 9-ին, առաջիկա սեպտեմբեր ամսին լրանում էր նրա պաշտոնավարման ժամկետը:




