Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է

Մասիսի քաղաքապետի եղբայրը կալանավորվել է

0

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը (աջից) կալանավորվել է:Այս մասին NEWS.am-ին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:

Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը): Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ երեք այլ անձի՝ ՀՀ ՔՕ 132-րդ հոդվածի առաջին մասով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը): Վերջիններս նույնպես կալանավորվել են:

 

Մեկնաբանել