Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 14-ի որոշմամբ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արարատ Թումանյանը։ Վերջինս 46 տարեկան է, ավարտել է «Հրաչյա Աճառյան» համալսարանը, մասնագիտությամբ իրավագետ է։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Ի դեպ, Թումանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մեղրու տարածաշրջանի պատասխանատուն է։
«Չեմ կարող ասել, միակ արժանի թեկնածուն էի։ Մեր թիմում շատ կան մարդիկ, որոնք կարող էին աշխատել այս պաշտոնում»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Մեղրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։
Այն դիտարկմանը, թե կառաջնորդվի Արարատ Թումանյանը պողպատե մանդատով՝ ասաց․ «Քանդելը հեշտ է, ծնված օրվանից այստեղ եմ ապրում։ Չար չեմ, բարիդրացիական հարաբերություններ կլինեն բոլորի հետ։
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




