ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի ևս 16 հայտ, այդ թվում՝ 11-ը պայմանով.
– Առատաշեն համայնքի Մ․Մաշտոց փողոցից դեպի Տարոնիկ հատվածի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ:
– Արտիմետ համայնքի ոռոգմոն ցանցի կառուցում:
– Արտամետ համայնքում գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղ.տեխնիկայի ձեռքբերում:
– Գեղակերտ համայնքի վերականգնվող խորքային հորերեր և ոռոգման ցանց:
– Արտամետ համայնքի վարչական տարածքում ոռոգման նպատակով նախատեսվող երկու հորատանցքերի հորատում՝ Արտամետ համայնքի N1 խորքայի հորի հորատում:
Մինչև համապատասխան մրցույթ հայտարարելը շահագրգիռ գերատեսչություններից հայտերի վերաբերյալ ստացված դիտողությունների հիման վրա նախագծի լրամշակման պայմանով հավանության արժանացած 11 համայնքի սուբվենցիոն ծրագրերն են.
– Խորոնք համայնքի հուշարձան- հուշահամալիրի կառուցում։
– Մուսալեռ համայնքի Նար-Դոս, Շիրազ փողոցների և Տիգրան Մեծ փողոց տանող ճանապարհի գազիֆիկացման աշխատանքներ։
– Բաղրամյան/Բաղրամյան/ համայնքի Արցախի փողոց 39 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգում։
– Արշալույս համայնքի փողոցային լուսավորության ընդլայնում:
– Փարաքար համայնքի Ի.Գասպարյան , Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։
– Փարաքար համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնում։
– Եղեգնուտ համայնքի Կենտրոնական, 1-ն, 3-րդ, 5-րդ փողոցների և միջփողոցային ճանապարհների ասֆալտապատում։
– Փարաքար համայնքի Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում և Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգում ։
– Մեծամոր գյուղական համայնքի մանկապարտեզի մի հատվածի վերանորոգում։
– Խորոնք համայնքի Վ․Վարդանյան, Արարատյան, Թումանյան, Մանուկյան, Մանուկյան 1, Պ․Սևակ, Գ,Նժդեհի, Գայ և Տերյան փողոցների մասնակի արտաքին լուսավորության ցանցի կառուցում։
– Արտամետ համայնքի վարչական տարածքում ոռոգման նպատակով նախատեսվող երկու հորատանցքերի հորատում՝ Արտամետ համայնքի N2 խորքայի հորի հորատում։
Ծրագրերի իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ:
Մարզպետարանը նշում է, որ Արմավիրի մարզում արդեն հաստատվել է 57 ծրագրային հայտ: Իսկ սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը շարունակվում է:




