Շենգավիթի ոստիկանները, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա, հուլիսի 10-ին խուզարկել են մայրաքաղաքի Օդեսայի փողոցի տներից մեկը։
Ոստիկանությունը հայտնում է, որ խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով ու կարճեցված փողով հրացան, 16 մմ տրամաչափի 10-ից ավելի փամփուշտ, գազային ատրճանակի փամփուշտ, հրացանի գոտի, ծաղկամանով կանեփանման բույս, կանեփի սերմի հատիկներ, կաթուցիչներ ու հոգեներգործուն դաղահաբեր:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։




