Գլխավոր Սյունիք Խոշոր ավտովթար Սյունիքում. իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է Կապան-Քաջարան երթուղու «Գազելին»

Խոշոր ավտովթար Սյունիքում. իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է Կապան-Քաջարան երթուղու «Գազելին»

0

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Scania մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում դեպի Կապան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Քաջարան ընթացող Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղևորատար «Գազել»-ին։ Այս մասին հայտնում է   Shamshyan.com-ն ու նշում, որ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։

Ըստ աղբյուրի, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանել