Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հուլիսի 26-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 67 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 18.210.941 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 42 դեպքով հաշվարկվել է 130.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 3.260.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 33 դեպք, որից 31-ով հաշվարկվել է 13.126.786 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 130.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 370.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 33 դեպք, որից 5-ով հաշվարկվել է 4.714.155 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 33 դեպքով նշանակվել է 2.460.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 11 գործ (ընդհանուր՝ 1.178.200 ՀՀ դրամ)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.637.260 ՀՀ դրամ:




