Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երեւանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 14-ին, 17-ին եւ 18-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո եւ գիշերը սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արեւմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-ին եւ 18-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Արցախում այսօր եւ վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:




